Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը չեղարկել է այցը Վաշինգտոն, որտեղ պետք է մասնակցեր Միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին։ Պատճառը խորը քաղաքական ճգնաժամն է, որի հետևանքով նա կարող է զրկվել իշխանությունից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Բրազիլիայի կառավարության աղբյուրներին։
«Այն ժամանակվանից, երբ նա ընդունեց հրավերը, իրավիճակն արմատապես փոխվել է։ Նա կմնա տանը՝ շարունակվող ճգնաժամը կարգավորելու համար»,- ասել է աղբյուրը։
Ավելի վաղ Բրազիլիայի նախագահը մերժել էր իր հակառակորդների պահանջները՝ իր մասնակցությամբ Petrobras ընկերությունում բռնկված կոռուպցիոն սկանդալի հետևանքով պաշտոնաթողության մասին։









































