Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն որոշել է, թե ովքեր են հաստատ մասնակցելու Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը: Այդ մասին հայտնումէ Football Italia-ն:
«Ես որոշել եմ 16 ֆուտբոլիստների անունները, ովքեր հաստատ մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը: Ցավոք, այս օրերին ոմանք հիասթափեցրին ինձ: Այժմ մնում է ընդամենը 7 բաց տեղ»,- նշել է Կոնտեն:
Հիշեցնենք, որ «Եվրո-2016»-ի խմբային փուլում Իտալիայի ընտրանին մրցակցելու է Շվեդիայի, Իռլանդիայի և Բելգիայի հավաքականների դեմ:








































