Լեհ-գերմանական սահմանին՝ Հոենվուտցեն վայրից ոչ հեռու պիրոտեխնիկայի կրպակ է պայթել: Գերմանական RBB ռադիոկայանի հաղորդմամբ՝ առնվազն 5 մարդ է տուժել:
Ծխի քուլաներ են երկինք բարձրանում: Բացառված չէ, որ սկզբում անհայտ պատճառով հրդեհվել է կրպակը, և կրակն անցել է այլ կրպակներ: Ներկայումս հրշեջներն իրավիճակը վերահսկում են, նշում է ռադիոկայանը: «Հոենվուտցեն» սահմանային անցումը պատահարի պատճառով ժամանակովարապես փակ է:










































