Հաղորդավար Մաքսիմ Գալկինը հերքել է լուրերը, թե ինքը հոսպիտալացվել է «կույր աղիքի սուր բորբոքում» ախտորոշմամբ: Այս մասին նա մարտի 29-ին ասել է «Նորությունների ռուսական ծառայությանը»:
Գալկինը նշել է, որ բժշկի է դիմել մեջքի հետ կապված խնդիրների պատճառով: Նրա խոսքով՝ խնդիրն առաջացել է սպորտային մարզումների ժամանակ ուժեղ ծանրաբեռնվածությունների պատճառով: Գալկինը որոշել է հետազոտվել «համենայնդեպս»: Արտիստը հավելել է, որ այժմ իր հետ ամեն ինչ կարգին է, և ինքն իրեն լավ է զգում:
Երեքշաբթի ավելի վաղ հաղորդվում էր, որ Գալկինը հոսպիտալացվել է կույր աղիքի սուր բորբոքման կասկածանքով՝ որովայնի շրջանում ուժեղ ցավերից հետո:







































