Ընդդիմադիրներից շատերը նշում են, որ 4+4+4 ձևաչափով մասնակցելով բանակցություններին՝ լեգիտիմացվեց Սահմանադրությունը: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Միակ ձևն է, որ գնանք մասնակցենք, ուրիշ ձև կա՞: Հինգ խոշոր դիտողություն կա, հավաքել ենք 50-ը, դարձրել ենք 5 հատ»:
Նրա խոսքով՝ տեսախցիկների տեղադրման վերաբերյալ դրույթն արդեն իշխանությունների կողմից ընդունվել է:
Անդրադառնալով ընտրացուցակների հրապարակման վերաբերյալ հարցին՝ Հ. Բագրատյանը նշեց. «Իշխանությունն ասում է՝ համաձայն եմ, որ տեսնեք, բայց չհրապարակենք, պատին չփակցնենք, գաք, էկրանի վրա նայեք»:
Նայել- հիշելով, եթե դատական գործ հարուցվի, կարո՞ղ է դատարարանում բանավոր փաստ ներկայացվել. արձագանքելով լրագրողի այս հարցին Հ. Բագրատյանն ասաց, որ իրենք էլ են մտահոգված այդ խնդրով:
Մանրամասները՝ տեսանյութում:









































