ԴԱԻՇ-ի գրոհայինների դեն նետած՝ Պալմիրայում հայտնաբերված փաստաթղթերը պարունակում են հրահանգներ՝ ինչպես սեքս-ստրկուհիներ գնել: Այս մասին հայտնում է The Mirror-ը:
Մասնավորապես, գտնված փաստաթղթերում հաղորդվում է գործողությունների կարգի մասին, որը պետք է ծայրահեղականները պահպանեն գործարքը կատարելիս. «Եղբայրները, որոնք ուզում են սեքս-ստրկուհիներ գնել, պետք է գրավոր ձևով դիմեն իրենց անմիջական հրամանատարին: Նրանց, ովքեր չեն գրանցվի սահմանված կարգով, կմերժվի ստրուկների շուկայում սեքս-ստրկուհիներին հասանելիության հարցում»:
Հրահանգների տեքստից հետևում է, որ «առևտուրն» անցել է աճուրդի կարգով: Փողը փոխանցվել է փակ ծրարով, հաղթել է առավելագույն գումար առաջարկողը:
ՄԱԿ-ը և մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ բազմիցս ԴԱԻՇ-ին մեղադրել են հազարավոր կանանց և 12 տարեկանից մեծ աղջիկների բռնաբարությունների համար:










































