Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է միասեռ ամուսնությունների թեմայով հանրաքվեի անցկացման հայտ։ Այս մասին ասվում է ԿԸՀ հաղորդագրությունում՝ փոխանցում է Korrespondent-ը։
Գրանցվել է ընտրողների նախաձեռնողական խումբ՝ կազմված 7 հոգուց, և նրա կողմից հանրաքվեի ներկայացված հարց, որը հնչում է հետևյալ կերպ. «Ցանկանո՞ւմ եք, թե՞ ոչ, որպեսզի Վրաստանում թույլատրվի ամուսնություն նույն սեռի անձանց միջև»։
Նշվում է, որ ԿՀԸ-ն չի գրանցել այլ հարցեր, որոնք հանրաքվեի են ներկայացվել տարբեր նախաձեռնողական խմբերի կողմից։










































