Անհրաժեշտ է հաղթել ահաբեկչական կազմակերպություններին, որոնք սպառնում են ոչ միայն Թուրքիային և Եվրոպային, այլ նաև ամբողջ աշխարհին: Այս մասին երկուշաբթի ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպան ժամանակ՝ հաղորդում է Anadolu գործակալությունը։
Ջոն Քերին ցավակցություն է հայտնել թուրք ժողովրդին ահաբեկչության զոհերի կապակցությամբ:
«Թուրքիան կարևոր դեր է խաղում Սիրիայից և երկրի այլ տարածաշրջաններից Եվրոպա չթույլատրված փոխադրումները կանխելու գործում: Թուրքիան նաև ապաստան է տվել 2.7 մլն փախստականների»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը հավելյալ 20 մլն դոլար է հատկացրել փախստականների օգնությանը:









































