Ռուսաստանում մարզչական նորարարություն է կիրառվում՝ գրում է «Eurosport»-ը:
Մոսկվայի առաջնությունում հանդես եկող երիտասարդական թիմերից մեկի ֆուտբոլիստն այսօր համացանցում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես է թիմի գլխավոր մարզիչը կատարում իր աշխատանքը:
Տեսանյութում հստակ երևում է, որ մարզիչն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ու անպարկեշտ բառեր գործածում՝ խաղացողներին հիշեցնելով այն մասին, որ նրանց գլխավոր նպատակը խաղադաշտում ծեծկռտուք հրահրելն է:





































