Սիրիական բանակը պատրաստվում է ահաբեկիչներից ետ գրավել Պալմիրայի մոտ գտնվող Ալ-Քարյաթեյն քաղաքը: Այդ մասին հայտարարել է Հոմսի նահանգապետ Թալյալ ալ-Բարազին, տեղեկացնում է tass.ru-ն:
«Բանակը, պատրաստվելով հարձակման, երեք կողմից մոտենում է Ալ-Քարյաթեյնին»,- ասել է նա՝ պարզաբանելով, որ հետագայում կառավարական զորքերը ծրագրում են ԴԱԻՇ-ի դեմ մարտեր մղել նաև այլ շրջաններում, մասնավորապես Պալմիրայից արևելք գտնվող Էս-Սուհնա քաղաքում, ինչպես նաև Դեյր-էզ-Զորի մի շարք տարածքներում:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԴԱԻՇ-ից ազատագրված Պալմիրայի կենտրոնում բարձրացվել է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը:








































