Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարդկանց կողմից Մարսի գաղութացումը տեղի կունենա մոտակա 100 տարում։ Այս մասին գործակալության հետ զրույցում հայտարարել է բրիտանացի հանրահայտ գիտնական Սթիվեն Հոքինգը:
«NASA-ի ու համաշխարհային տիեզերական մյուս գործակալությունների ուշադրությունը կենտրոնացած է Մարսի վրա։ Դա Երկրին ամենամոտ մոլորակն է՝ իր մթնոլորտով ու հողով։
Եվ թեև Լուսնի յուրացումը շատ ավելի հեշտ է, այն գտնվում է Երկրից ընդամենը երեք օր թռիչքային հեռավորության վրա՝ Մարսի գաղութացումը ներկայացնում է շատ ավելի հետաքրքիր առաջադրանք ու պահանջում է ստեղծել իսկապես ինքնավար գաղութ։
Ես կասկածներ չունեմ, որ առաջիկա 100 տարում մարդիկ կապրեն Մարսի վրա։ Դրա համար պահանջվում են հատուկ ներդրումներ ու տեխնոլոգիաներ»,- ասել է գիտնականը։








































