Կարմիր ժենշենից պատրաստուկը կարող է խոչընդոտել մարդու մոտ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) զարգացմանը: Այս եզրակացությանն են հանգել հարավկորեացի հետազոտողներն Ուլսանի «Ասան» բժշկական կենտրոնից՝ պրոֆեսոր Չո Յոն Գիլի գլխավորությամբ՝ գրում է Korea Times թերթը։
Գիտնականներն օրինակ են բերում հիվանդներից մեկի դեպքը, որը, ինչպես նա է պնդում, 1985 թվականին վարակվել է մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ): Այդ ժամանակից ի վեր տղամարդը ոչ մի յուրահատուկ դեղորայք չի ընդունել՝ ամեն օր օգտագործելով միայն չորացրած ժենշենի 12 դեղապատիճ: Դրանցից յուրաքանչյուրը պարունակում է 500 մգ հրաշագործ արմատ՝ մի քանի ժամ եփված գոլորշիով և ապա չորացված 50 աստիճան ջերմաստիճանում:
«Արդեն 31 տարի է՝ հիվանդի մոտ ՁԻԱՀ-ի զարգացման նշաններ չկան»,- նշում են հետազոտողները: Նրանց տվյալներով՝ աշխարհում արձանագրված են ընդամենը մի քանի դեպքեր, երբ ՄԻԱՎ-ախտահարվածներն ապրել են ավելի քան 30 տարի՝ չընդունելով դեղորայք: ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց կյանքի միջին տևողությունը, որոնք դեղորայք չեն ընդունում, կազմում է 11 տարի։









































