Մյունխենի «Բավարիա»-ն պատրաստ է հրաժարվել թիմի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի ծառայություններից: Այդ մասին հայտնում է Süddeutsche Zeitung-ը:
Տեղեկությունների համաձայն` Դորտմունդի «Բորուսիա»-ն շարունակում է բանակցություններ վարել մյունխենցիների հետ` Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման շուրջ: «Բավարիա»-ն 20 մլն եվրո է պահանջում Գյոտցեի տրանսֆերի դիմաց:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը դորտմունդյան ակումբից Մյունխեն է տեղափոխվել 2013 թվականին: «Բավարիա»-ն 37 մլն եվրո է վճարել նրա տրանսֆերի դիմաց:






































