Անցած օրերին Պակիստանի իրավապահ մարմինները 15 մարդու են ձերբակալել Լահորում ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով, որն առնվազն 75 մարդու կյանք է խլել: Այս մասին հայտնում է News թերթը՝ հղում անելով այդ երկրի ՆԳՆ ներկայացուցչի հայտարարությանը:
Ձերբակալվածների թվում մահապարտ-ահաբեկչի 3 եղբայրներ են, որի անձը արդեն հաջողվել է պարզել: Խուզարկություններ և հարցաքննություններ են կատարվում Լահորի իսլամական վարժարաններից մեկում, որտեղ ահաբեկիչն իսլամական կարգապահություն է դասավանդել:
Մարտի 27-ին Պակիստանի Լահոր քաղաքի կենտրոնի այգիներից մեկի մոտ՝ մանկական խաղահրապարակից մի քանի մետր հեռավորության վրա, մահապարտի ինքնապայթեցման հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ, վնասվածքներ է ստացել ավելի քան 300 մարդ:










































