Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարդին նահանգի Նուսայբին քաղաքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել 5 մարդ: Այս մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը՝ ընդգծելով, որ պայթյունը կազմակերպել են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները:
Նրանք մարտի 27-ին ինքնաշեն պայթուցիկ են տեղակայել այն շենքում, որտեղ գտնվել են զինվորականները և պայթեցրել են այն:
Նախորդ տարվա հուլիսից քուրդ զինյալների հետ վերսկսված բախումներում զոհվել է Թուրքիայի անվտանգության ուժերի ավելի քան 300 ներկայացուցիչ:









































