Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու կատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող են համատեղ հանդես գալ, սակայն ոչ «Բարսելոնա»-ում, ոչ էլ «Ռեալ»-ում:
Ինչպես տեղեկացնում է «Corriere dello Sport»-ը, ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել Նեյմարի ու Ռոնալդուի տրանսֆերը: Թիմը պատրաստ է խոշոր գումարներ հատկացնել գործարքներն իրականություն դարձնելու համար:
Աղբյուրը նշում է, որ այս տրանսֆերների համար ֆրանսիական թիմը պայքարելու է Կավանիի ու Իբրահիմովիչի հեռանալու դեպքում: Կավանին վերջերս հայտարարել է, որ ցանկանում է փորձել ուժերն Անգլիայի Պրեմյեր լիգայում, իսկ Իբրան պնդում է Էյֆելյան աշտարակի փոխարեն իր արձանը կանգնեցնել, եթե ցանկանում են, որ մնա ՊՍԺ-ում:





































