Նվազող եկամուտների ֆոնին մինչև այս տարեվերջ բրիտանական 4 խոշորագույն բանկային խմբեր (Royal Bank of Scotland (RBS) Group, HSBC Holdings, Lloyds Banking Group և Barclays Bank)աշխատատեղերը կկրճատեն 189 հազարով: Նման գործողությունների հետևանքով երկրում զբաղվածության մակարդակը կարող է հասնել 9-ամյա նվազագույնին: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Բանկերի վրա ճնշում է գործադրվում. ներդրողները պահանջում են շարունակել ծախսերի կրճատման ծրագրերը, քանի որ Եվրոպայում սուվերեն պարտքի ճգնաժամը դեռևս բանկերին զրկում է եկամուտների զգալի մասից:
«Բրիտանական մեծ քառյակի» եկամուտների ծավալն անցած տարվա տվյալներով կազմել է 164 միլիարդ դոլար: Ցուցանիշը 13 տոկոսով վատ է 2008-ի արդյունքներից:
Բանկերը ստիպված են նման միջոցառումների գնալ՝ պահպանելու շահույթը եկամուտների թույլ աճի ֆոնին: