Ֆիննական Nokia ընկերությունը սկսում է AirWatch Enterprise Mobility Management ծառայության կիրառումը, որը թույլ է տալիս կառավարել բջջային սարքերն ու հավելվածները, ինչպես նաև պաշտպանել սարքերի կորպորատիվ տվյալներն ու փաստաթղթերը:
Ինչպես հայտնի է դարձել, ընկերությունը թույլ չի տալիս, որպեսզի աշխատակիցները սեփական բջջայիններն իրենց հետ աշխատանքի բերեն: Որպես փոխհատուցում՝ ընկերությունը նրանց է տրամադրում Windows Phone օպերացիոն համակարգով աշխատող Lumia բջջային սարքեր: Այս մասին հայտնում է CyberSecurity-ն:
Nokia-ի կորպորատիվ վաճառքի ստորաբաժանման ղեկավար Նիկ Մաքանենի խոսքերով՝ աշխատակիցները բազմաթիվ ներքին հավելվածներ են կիրառում, իսկ դրանց թարմացումն ընկնում է ընկերության վրա:
Nokia-ն ծրագրում է MDM-համակարգի ներդրումն ավարտել մինչ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակ: