Թուրքիայի ոստիկանությունն առգրավել է Մեծ Բրիտանիայի մոտ 4 մլն կեղծ նամականիշներ և դրանք արտադրելու համար՝ սարքավորումներ: Ստամբուլի՝ անվտանգության բաժնի տնտեսական հանցագործությունների պայքարի դեմ աշխատակիցները հետախուզել են 2 տպագրատներ: Այս մասին հաղորդում է CNN-Turk հեռուստաալիքը:
Ոստիկանության աշխատակիցները գործողությանը նախապատրաստվել են մոտ 1 ամիս: Այդ ընթացքում նրանք հետևել են կասկածյալներին, պարզել նրանց կապերը և աշխատանքային ռեժիմը: Բացի վերոնշյալ նամականիշներից, նրանց մոտ հայտնաբերվել են նաև 80 գերմանական նամականիշներ, դրանք թղթից առանձնացնելու համար նախատեսված դանակներ, մանրադիտակ, համակարգիչներ, հիշողության քարտեր և չգրանցված ատրճանակ: