Ֆրանսիայի մայրաքաղաքում հայտնվել է մսամթերքների վաճառքի առաջին ավտոմատը, հայտնում է Associated Press-ը: Առևտրային ավտոմատը գտնվում է Փարիզի հյուսիսային Շարոն փողոցում: Այն պատկանում է մսի L’ami Txulette խանութի տերեր Ֆլորանս և Միշել Պուզոլներին: Զույգը նախագծում ներդրել է 40 հազար եվրո:
Սարքը ընդունում է ինչպես վճարման քարտեր, այնպես էլ կանխիկ դրամ: Դա առաջին «մսային» ավտոմատը չէ Ֆրանսիայում: 3 տարի առաջ նմանատիպ սարք հայտնվել էր Գարա քաղաքում:










































