Friday, 03 07 2026
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ

Գերմանացի մի խումբ խորհրդարանականներ այս տարի կայցելել Հայաստան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 18-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոhմաս Շրափելին եւ հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարի գիտաշխատող Ֆլորիան Ֆեյերաբենդին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովն արժեւորել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գործունեությունը Հայաստանում եւ նշել, որ այն հատկապես կարեւոր է ժողովրդավարության զարգացման տեսանկյունից, եւ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու նրա հետ կապերը:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ թեեւ կատարված աշխատանքը նկատելի է, այնուամենայնիվ, հնարավորություն կա ընդլայնելու այն` հիմնադրամի ծրագրերում ընդգրկելով նաեւ Հայաստանի մարզերը, ինչի վերաբերյալ դրական է արտահայտվել նաեւ Թոհմաս Շրափելը: ԱԺ փոխնախագահը հյուրին տեղեկացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին եւ այդ հարցում ուսանելի համարել Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարիների փորձը: Կարեւորելով հիմնադրամի ծրագրերը՝ ԱԺ փոխնախագահը վստահություն է հայտնել, որ հիմնադրամի նոր ղեկավարի նշանակումը խթան կհանդիսանա նոր եւ արդյունավետ ծրագրերի իրականացման համար:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ, ի տարբերություն ռազմատենչ Ադրբեջանի, Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը խնդրի կարգավորումը տեսնում են բացառապես խաղաղ ճանապարհով՝ հիմնված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա: ԱԺ փոխնախագահի խոսքով, Ադրբեջանի ռազմատենչ գործելաոճը դատապարտելի է, եւ այն որեւէ աղերս չունի ժողովրդավարության հետ: Վկան՝ վերջին երկու օրվա ընթացքում զոհված զինծառայողները:

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թովմաս Շրափելը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ վստահեցրել, որ հիմնադրամը շարունակելու է Հայաստանում իրականացնել թե սկսված, թե նոր ծրագրերը: Նրա խոսքով՝ Հայաստանում սկսված բարեփոխումները շատ կարեւոր են հատկապես ժողովրդավարության զարգացման տեսանկյունից: Նա տեղեկացրել է, որ գերմանացի խորհրդարանականները հետաքրքրված են Հայաստանով եւ մի շարք ոլորտներով, ուստի այս տարի նրանք պատրաստվում են այցելել Հայաստան: Թոհմաս Շրափելը, ներկայացնելով նախատեսված ծրագրերը` նշել է, որ հիմնադրամը հատկապես կարեւորում է երիտասարդների, եւ հատկապես՝ երիտասարդ քաղաքական գործիչների հետ համագործակցությունը եւ պատրաստակամ է լսելու նրանց առաջարկները:

Խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին, զրուցակիցները համաձայնել են, որ թեեւ տնտեսական ոլորտում Հայաստանն ընտրել է ԵՏՄ-ն, այն խոչընդոտ չէ՝ զարգացնելու համար ՀՀ-ԵՄ քաղաքական համագործակցությունը, որն առավել կզարգացնի Հայաստանում ժողովրդավարությունը:

ԱԺ փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել հիմնադրամի ծրագրերի իրականացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում