Շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի դատական քննությունը: Դատարանում դատահոգեբանական փորձագետներ են: Էլդա Գրինն ու Մարիամ Մեհրաբյանն իրականացրել են ձեռագրաբանական վերլուծություն ու եկել հետևյալ եզրակացության՝ դեպքից հետո գրությունը չի գրել տուժողը։ Հոգեբանները համեմատել են Հայկազ Բարսեղյանի ուսումնական տետրի ու մահվանից առաջ գրված երկտողի ձեռագիրը, ու բացահայտել, որ դրանք չեն համընկնում։ Փորձագետները 4 մեղադրյալներից երկուսի մոտ նկատել է անհանգստաթյուն և հեգնանք:
Հոգեբանները զարմացած են, իրենց պրակտիկայում առաջին դեպքն է, որ նման ծանր գործի պարագայում չի կատարվել դատահոգեբանական փորձաքննություն։ Հոգեբանական փորձագետ Մարիամ Մեհրաբյանի ուշադրությունն է գրավել հատկապես մահվան երկտողում գրված «քաշքշուկ» բառը:
Ամբաստանյալի պաշտպանները կողմ չեն հոգեբան-փորձագետների փորձաքննական եզրակացության հետ: Պնդում են՝ պետք է անցկացնել դատահոգեբուժական փորձաքննություն, ինչպես նաև անթույլատրելի ճանաչել փորձաքննությամբ ձեռք բերված մի շարք ապացույցներ:








































