Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Դավիդ Ալաբան հայտարարել է, որ թիմի հետ բանակցություններ է վարում նոր պայմանագրի վերաբերյալ, տեղեկացնում է Goal.com-ը:
«Բանակցություններ եմ վարում «Բավարիա»-ի հետ: Կարծում եմ, որ մենք նոր պայմանագիր կկնքենք ակումբի հետ»,- հայտարարել է ավստրիացի պաշտպանը:
Հավելենք, որ ավելի վաղ նշվում էր, թե 23-ամյա ֆուտբոլիստը 5-ամյա պայմանագիր կկնքի մյունխենյան ակումբի հետ:









































