Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելը ներգաղթի հարցերով ԵՄ-ի գագաթնաժողովից առաջ հայտարարել է, որ Թուրքիան վիզային ռեժիմի վերացման համար կատարել է 72 պահանջներից 35-ը։
Նա հավելել է, որ որոշումը կապված կլինի բոլոր պահանջների կատարումից։ ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմի վերացումը հանդիսանում է Եվրոպա ներգաղթյալների հոսքը կրճատելու համար Թուրքիայի ներկայացրած նախապայմաններից մեկը։









































