Lenta.ru-ի փոխանցմամբ՝ սուպերմոդել Նաոմի Քեմբլը քննադատել է վիզաժիստներին, որոնք պատրաստում են պոդիում բարձրացող մոդելներին։ Նրա կարծիքով՝ նրանց մեծ մասը չեն ունեցել սևամորթների հետ աշխատելու փորձ։
Իր հայտարարությամբ նա աջակցել է մոդելներ Լիոմի Անդերսոնին ու Նիոկոր Փոլին, որոնք ավելի վաղ բարձրաձայնել են տվյալ խնդրի մասին։ Քեմբլը խոստովանել է, որ երիտասարդ տարիքում նույնպես բախվել է այդ խնդրին. «Ես հիասթափված եմ, որ սևամորթ մոդելները նախկինի նման բախվում են այդ խնդրին»։
1990-ական թվականներին Քեմբլը ընդգրկված է եղել աշխարհի ամենամեծ պահանջարկը վայելող մոդելների հնգյակում՝ Կլաուդիա Շիֆերի, Սինդի Քրոուֆորդի, Քրիսթի Թառլինգթոնի ու Լինդա Եվեանգելիստայի հետ։










































