Իրաքի անվտանգության ուժերի հատուկ ստորաբաժանումն ազատել է մի խումբ կանանց, որոնք ԴԱԻՇ-ի ծայրահեղականների կողմից օկուպացված Մոսուլ քաղաքում գերեվարվել էին: Ազատված բոլոր կանայք Իրաքի հյուսիսում ապրող եզդիներ են: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտնել է Իրաքի պաշտպանության նախարարությունը:
«Հատուկ նշանակության ջոկատն ավելի վաղ ԴԱԻՇ-ի կողմից գերեվարված մի խումբ կանանց ազատելու հաջող գործողություն է իրականացրել»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ: Նշվում է, որ կանայք գերեվարվել են Մոսուլ քաղաքի գործնականում ամենակենտրոնում:
Բոլոր ազատվածները տեղափոխվել են Մոսուլից, նրանք ներկայում բժիշկների և հոգեբանների հսկողության տակ են:









































