Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Բարսելոնա»-ի դեմ խաղի մասին: «Զինագործներ»-ը պարտվել են 1:3 հաշվով:
«Բավարարված եմ թիմի ցուցադրած խաղի որակով: Հիասթափեցնում է միայն արդյունքը: Մենք հնարավորություններ ունեինք, բայց չկարողացանք օգտվել դրանցից:
«Բարսելոնա»-ն հարգանքի է արժանի: Այդ թիմի որոշ ֆուտբոլիստներ սովորական կյանքն արվեստի են վերածում»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Վենգերի խոսքերը:






































