ՏՄՊՊՀ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը խոստացավ Ազգային ժողովում իրենց հանձնաժողովի գործունեությանը վերաբերոց հարցերին գրավոր պատասխանել։ Սակայն նաև անդրադարձավ հնչած «քաղաքականացված» հայտարարություններին. «Դրանք օբյեկտիվ չեն և իրականությանը չեն համապատասխանում։
Ելույթներին կպատասխանեմ և կակնկալեմ հետադարձ պատասխաններ։ Անարդար եմ համարում մեր հանձնաժողովի նկատմամբ քննադատությունները, որովհետև մեր հանձնաժողովը իր սահմանափակ աշխատակազմով, սահմանափակ ֆինանսական ռեսուրսներով բոլոր ջանքերը գործադրում է»։
Արտակ Շաբոյանը անդրադարձավ Հայաստանում և Վրաստանում բենզինի գնային տարբերություններին: Նրա խոսքով՝ այդ տարբերությունները պայմանավորված են երեք գործոններով. պայմանավորված են՝ վրացական երկաթուղու կողմից գանձվող բարձր բեռնափոխադրման սակագներով, Հայաստանի և Վրաստանի հարկային քաղաքականությունների տարբերությունով, Վրաստանում Ադրբեջանից և Թուրքմենստանից բենզինի ձեռքբերման գների նվազմամբ»:
Մանրամասները՝ տեսանյութում: