Հայաստանում շրջանառության մեջ գտնվող վճարային քարտերի (ԱրՔա, Վիզա, Մաստեր քարտեր և միջազգային այլ քարտեր) քանակը 2012-ին աճել է ավելի քան 35%-ով` կազմելով մոտ 1 մլն, 318 հազար: Սա երևում է մայիսի 24-ին հրապարակված Կենտրոնական բանկի վիճակագրական տեղեկագրից:
Աճել է նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց ժամկետային ավանդների հաշիվների քանակը. 2011-ի մոտ 1.3 մլն-ի փոխարեն 2012-ին եղել է ավելի քան 1.5 մլն հաշիվ: