Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը մարտի 17-ից ժամականավորապես սահմանափակում է Թուրքիայից Ռուսաստան պղպեղի ու նռան ներկրումը։ Սահմանափակումը կապված է Ռուսաստան պարբերաբար վարակված արտադրանք մատակարարելու հետ։
Ընդգծվում է, որ «Ռոսսելխոզնադզոր»-ի այդ սահմանափակումը գործելու է նաև երրորդ երկրների միջոցով Ռուսաստան թուրքական պղպեղի ու նռան մատակարարումների վրա։
Մինչև 2016 թվականի մարտի 17-ն առաքված այդ ապրանքների խմբաքանակների մուտքը Ռուսաստան կթույլատրվի միայն վերահսկողական միջոցառումների ու լաբորատոր հետազոտությունների արդյունքներով։









































