Նկարչուհի Զառա Գեյզը Լոնդոնում ստեղծել է հսկայական ավազե կատու՝ ի նշան բողոքի, հայտնում է Evening Standard-ը:
Կապիտալիստներին խորհրդանշող «ճարպոտ կատուն» պատրասված է 40 տոննա շինարարական ավազով: Քանդակը կարելի է տեսնել Բրոքլի կայարանից ոչ հեռու՝ նոր կառույցի մոտ: Ավազե կատուն բրոկոլի է «ուտում»:
Գեզը բողոքում է վարձակալության թանկացման և ջենտրիֆիկացիայի (շրջանի բնակչության եկամուտների միջին մակարդակի բարձրացում քիչ եկամուտ ունեցող բնակիչներին ավելի ունևորներով փոխարինելու հաշվին) դեմ:
Նկարչուհին ամեն օր անցնում է այդ կառույցի մոտով և հուզվում, որ շուտով բնակարանը չափազանց թանկ կդառնա իր և իր նմանների համար:
![]()









































