ԱԺ նիստում երեկ անդրադառնալով գների բարձրացման թեմային՝Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարել էր, թե որոշ տնտեսվարողները գները բարձրացնում են իրենց զգացողությամբ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր անդրադառնալով այդ հայտարարությանը՝ նշեց. «Ինձ համար էս ձևակերպումը հասկանալի չէ: Կարող է էդ ընկերության տնօրենն էդ օրը նայել է Ռենուարի նկարներից մեկը և իր մոտ հոգեկան վերելք է զարթնել, ինքն այդ վերելքի տակ որոշել է գին բարձրացնել: Գները չպիտի բարձրանան ներքին զգացողությամբ, խոսքը վերաբերում է հատկապես պարենային ապրանքներին, որը մենք ամեն օր տեսնում ենք, թե այստեղ նստած պատգամավորներին պատկանող խանութներում ինչպես են 20, 30, 40 դրամով՝ շատ աննկատ, տերյանյան հուշիկ քայլերով բարձրանում»:
Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ բենզինի գների բարձրացումը Հայաստանում ֆոկուս են, ինչը Արտակ Շաբոյանը այդպես էլ չի կարողանում բացատրել պատգամավորներին:
Մանրամասները՝ տեսանյութում:












































