ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում:
Ֆուտբոլիստը կարող է Լոնդոնի «Չելսի» տեղափոխվել:Այդ մասին հայտնում է Sky Sport Italia-ն: Աբրամովիչի ակումբը պատրաստ է ձեռք բերել Շվեդիայի հավաքականի հարձակվողի իրավունքները՝ նրան առաջարկելով 2-ամյա պայմանագիր՝ տարեկան 12.5 մլն եվրո աշխատավարձով:
«ՊՍԺ-ի հետ պայմանագրիս ժամկետն ուժի մեջ է ևս երեք ամիս: Իսկ ամռանը տեղի կունենա ամենակարևորը»,- հայտարարել է շվեդ ֆուտբոլիստը:






































