Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի Մյունխենի «Բավարիա»-ի դեմ հանդիպումից իր ակնկալիքների մասին:
«Խաղալու ենք Եվրոպայի լավագույն թիմերից մեկի հետ, իսկ դա նշանակում է, որ պետք է ռիսկի դիմենք և գոլեր խփենք: Պետք է հաղթենք կամ գոնե ոչ-ոքի ավարտենք հանդիպումը` խփելով երեք գոլ: Պետք է շատ լավ խաղ ցուցադրենք` հաջողության հասնելու համար»,-ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ալեգրիի խոսքերը:
Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում թիմերի առաջին դիմակայությունը կայացել է Թուրինում և ավարտվել 2:2 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա այսօր` մարտի 16-ին , Մյունխենում:






































