Բութանի Թագավորությունում շարունակվում են գահաժառանգի ծննդյան հետ կապված տոնակատարությունները: Հպատակների ամենամեծ նվերը արքայազնին կլինի 108 հազար ծառերով անտառը: Բուդդայականությունում 108 թիվը համարվում է սուրբ, իսկ ծառը՝ գեղեցկության, երկարակեցության և գթասրտության նշան: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:
Թագավոր Ջիգմա Կհեսար Նամգյալա Վանգչուկի և թագուհի Ջեցուն Պեմ Վանգչուկի ընտանիքում առաջնեկը ծնվել է 2016 թվականի փետրվարի 5-ին: Ծառատնկումներին մասնակցում են ավելի քան 100 հազար կամավորներ: Բացի այդ՝ Բութանի մայրաքաղաքում բացվել է «Երջանկության այգի», որտեղ ամբողջ աշխարհից ճանապարհորդները կարող են ծառ տնկել իրենց երկրից:










































