Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ոստիկանությունը փակել է Բոսֆորի նեղուցի վրայի կամուրջը, որը միմյանց է կապում Եվրոպան ու Ասիան։ Դրա համար պատճառ է հանդիսացել կասկած հարուցող մի ավտոմեքենա։
Ավտոմեքենայի մոտ աշխատանքներ են կատարում փորձագետները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ այն բանից հետո, ինչ պարզվեց Անկարայի ահաբեկչության մասնակիցների ինքնությունը, թուրքական օդուժը Հյուսիսային Իրաքում հարվածներ է հասցրել PKK-ի դիրքերին։







































