Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դադարել է լինել Instagram-ի ամենաժողովրդական օգտատերը: Այս մասին մարտի 15-ին գրում է Mashable-ը:
Սոցիալական ծառայությունում ժողովրդականությամբ առաջին տեղ է բարձրացել երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը, որի էջին ներկայումս բաժանորդագրված է 69,4 մլն մարդ: Թեյլոր սվիֆթի այդ ցուցանիշը 200 000-ով պակաս է: Եռյակը եզրափակում է Քիմ Քարդաշյանը 63,7 մլն հետևորդով:











































