ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն ԱԺ այսօրվա նիստում կոչով հանդես եկավ. «Եկեք մենք այս մասը շատ արագ ընդունենք, իսկ ինչ վերաբերում է մյուս օրենսդրական փոփոխություններին, ապա ժամանակավոր ընդդիմություն աշխատող մեր գործընկերները մեկումեջ թող չզարթնեն. երբ որ նայում եմ քվեարկության արդյունքները, ո՛չ մասնակցել են, ո՛չ քվեարկել են, ո՛չ էլ ծպտուն են հանել, հիմա «վդրուգ» հիշեցին, սկսեցին խոսել»:
Նախագծի քննարկումն ավարտվեց, վաղը տեղի կունենա քվեարկություն:
Մանրամասները՝ տեսանյութում:







































