ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով խոստացել էր փարիզյան ակումբում մնալ այն դեպքում, եթե Էյֆելյան աշտարակը փոխարինեն իր արձանով, «պատասխան» է ստացել Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր խորհրդանիշից:
«Ինձ դուրս է գալիս քո հումորի զգացումը: Այստեղից Փարիզի հիանալի տեսարան է բացվում, բայց աշտարակը… ես եմ»,- գրված է Twitter-ում, որտեղ Էյֆելյան աշտարակի համար առանձին էջ է բացվել:
Հիշեցնենք՝ ՊՍԺ-ի հետ Իբրահիմովիչի պայմանագրի ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:








































