Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկրի կողմից իրականացված բալիստիկ հրթիռների արձակումը չի խախտում ՄԱԿ ԱԽ-ի գոյություն ունեցող պահանջները և Իրանի միջուկային ծրագրի հարցով պայմանավորվածությունների պայմանները: Ներկայում Իրանի ԱԳՆ ղեկավարը այցով գտնվում է Կանբերայում, որտեղ բանակցություններ է անցկացրել իր ավստրալացի գործընկեր Ջուլի Բիշոփի հետ: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Հնարավոր է՝ այդ արձակումները եղել են ՄԱԿ ԱԽ-ի 1929 բանաձևի խախտում, սակայն այդ բանաձևն այժմ կորցրել է ուժը: ԱԽ-ի գործող 2231 բանաձևում ասված է այնպիսի բալիստիկ հրթիռների փորձարկման արգելքի մասին, որոնք կառուցված են մարտական լիցքեր կրելու համար: Սակայն մեր հրթիռները կառուցվածչեն եղել այդ նպատակների համար, և մենք չունենք միջուկային մարտական լիցքեր»,- ասել է նա՝ հավելելով, որ Իրանը երբեք չի օգտագործում իր սպառազինությունը որևէ երկրի վրա հարձակվելու համար, դրանք կարող են օգտագործվել միայն պաշտպանական նպատակներով:









































