Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոմաս Մյուլերը հուսով է, որ Թուրինի «Յուվենտուս»-ը կարող է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել:
««Յուվենտուս»-ը կպաշտպանվի: Ցանկանում ենք նաև արդյունավետ գործել: Ես լավատես եմ, բայց չեմ կորցնում սթափությունը:
Մեզ դիտարժան խաղ է սպասվում, ընդ որում Չեմպիոնների լիգայում: Խաղալու ենք հզոր մրցակցի դեմ: Տեսնենք, թե ինչ կստացվի»,- Sport-ը մեջբերում է Մյուլերի խոսքերը:








































