Սիրիայի Շադդադի քաղաքում RT հեռուստաալիքի լրագրողները հայտնվել են գնդակոծության տակ: Այս մասին հաղորդվում է հեռուստաալիքի կայքում:
Ճշտված տվյալներով՝ գնդակոծության հետևանքով ոչ ոք չի տուժել:
Լրագրողները փաստագրական ֆիլմ էին նկարում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի մասին:









































