Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարծում է, որ Սիրիայից ռուսական զորքերի մասամբ դուրսբերումը կարող է նշանակել երկրի նախագահ Բաշար Ասադի վրա ճնշման ուժեղացում: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
«Եթե զորքերը հանելու մասին ՌԴ հայտարարությունը առարկայանա, դա կմեծացնի ճնշումը Ասադի ռեժիմի վրա՝ Ժնևում խաղաղ կարգավորման հարցով վերջնական լուրջ բանակցություններ վարելու նպատակով»,- հայտարարել է Շտայնմայերը մարտի 14-ին:
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, մեկնաբանելով ռուսական ղեկավարության որոշումը, նշել է, որ ՌԴ-ն փաստացի դադարեցրել է գրոհները սիրիացի չափավոր ընդդիմադիրների վրա, որոնք, իրենց հերթին, հարձակվել են ԴԱԻՇ-ի գրոհայինների վրա:








































