Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բալիստիկ հրթիռներ արձակելու հարցում Իրանի պահվածքն արժանի է ՄԱԿ ԱԽ-ի պատասխանին։ Այդ մասին հայտարարել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը։
Նա ընդգծել է, որ իրենց կարծիքով՝ Իրանի նման պահվածքը հակասում է ՄԱԿ ԱԽ-ի թիվ 2231 բանաձևին, քանի որ Իրանը ցուցադրել է այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ունակ են նշանակման վայր հասցնել միջուկային զենքը։
Փաուերը հավելել է, որ ԱՄՆ-ը կարող է դիտարկել նաև դրան ազգային պատասխան տալու հարցը։








































