Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մեկնաբանել է այն կնոջ մասնակցությամբ սկանդալային տեսանյութը, որը նման է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդներից Մայա Փանջիկիձեին։
Մարգվելաշվիլին հայտարարել է, որ ամոթալի է ոչ թե սեքսը և սեռական կյանքը, այլ նրանց գործողությունները, ովքեր նկարահանում են դա։ Մարգվելաշվիլին դիմել է այն քաղաքական գործիչներին, որոնց փորձում են վարկաբեկել, և աջակցություն է հայտնել:
«Ես մշտապես կաջակցեմ ձեզ և կազատեմ այս թեմայից։ Նողկալին այն է, որ դա նկարահանում են։ Իշխանությունները կանեն ամեն բան՝ գտնելու համար նրանց, ովքեր հրապարակել են տեսանյութը։ Դուք չեք կարող ահաբեկել ու տեռորի ենթարկել մարդկանց»,- ասել է Վրաստանի նախագահը։
Մարտի 11-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ քրեական գործ է հարուցել սկանդալային տեսանյութը YouTube-ում տեղադրելու կապակցությամբ։




































