ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսն ամռանը «Բարսելոնա» կտեղափոխվի:
Տեղեկությունների համաձայն` նախորդ շաբաթ ֆուտբոլիստի գոործակալները հանդիպել են կատալոնական ակումբի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը համաձայնեցրել են պաշտպանի ապագա պայմանագրի պայմանները, որի համաձայն բրազիլացի ֆուտբոլիստը տարեկան 4.5 մլն եվրո կվաստակի «Բարսելոնա»-ում:
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մարկինյոսը 21 հանդիպում է անցկացրել ՊՍԺ-ի կազմում:





































