Իրանական IRINN պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել հերթական ֆինանսական տարում (սկսվում է մարտի 21-ին) բյուջեի նախագիծը։
Իրանի խորհրդարանը օրինագծի մանրամասների քննարկումը սկսելու է մարտի 15-ին։ Իրանի նախագահ Հասան Ռուհանին 2016-2017 թվականների պետբյուջեի նախագիծը երկրի խորհրդարանին ներկայացրել էր այս տարվա հունվարին։ Այն նախատեսում է նավթային եկամուտներից պետական ծախսերի 25 տոկոսանոց կախվածություն։
Նախագահի զեկույցում նշված է միայն Իսլամական հեղափոխության պահակազորի Գլխավոր շտաբի ծախսերի նշանակալից կրճատման մասին։ Իրանի զինված ուժերի մյուս ստորաբաժանումները կստանան ավելի շատ հատկացումներ։









































