Ժողովուրդը դժգոհ է, անտեղի չի դժգոհ, պետական պաշտոնյաները դժգոհ են, պատգամավորները գոհ չեն, սա նշանակում է արմատական ինչ-որ բան պետք է փոխվի, բայց այդ փոփոխությունը տեղի չի ունենում՝ անդրադառնալով էներգետիկայի և գազի մատակարարման ոլորտներին այս մասին մարտի այսօր ԱԺ-ում ՀԾԿՀ աշխատանքային պլանի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նա փաստեց, որ ներկայացվող ծրագրում խոսք չկա էներգետիկայի զարգացման վերաբերյալ. սա նշանակում է, որ դուք փոքրիկ հրդեհ հանցնելու հարց է դրել ձեր ծրագրով: Այսօր կառավարությունը չի կարողանում բարեփոխում իրականացնի. բարեփոխիչի համբավ չունի:
Նրա խոսքով՝ եթե ՀԷՑ-ն արդեն շահույթով է աշխատում, ինչպես պնդում է Էներգետիկայի նախարարությունը, ապա սակագները պետք է նվազեն։
Մանրամասները՝ տեանյութում:












































