Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ապրիլի 16-ին եվրահանձնակատարների պատվիրակության գլխավորությամբ մեկնելու է Իրան:
«(Այսօրվա նիստի) օրակարգում լինելու է նաև Իրանի հարցը, ինչը տեղի կունենա իմ հաջորդ այցի շեմին։ Ես ապրիլի 16-ին շատ այլ հանձնակատարների հետ միասին կմեկնեմ այնտեղ»,- ասել է Մոգերինին՝ հավելելով, որ ԵՄ արտգործնախարարների նիստում քննարկվելու են Իրանի հետ երկկողմ հարաբերությունների լիարժեք վերականգնման ու զարգացման ուղիները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր. «Բնականաբար, օրակարգում կլինեն Սիրիան, Եմենը, ինչպես նաև այլ հարցեր»։









































