«Չեմ կարծում, որ նոր ստեղծվելիք կուսակցությունները այսքան կարճ ժամանակում կարող են շատ արագ զարգանալ, հանրային, քաղաքական ճանաչում ստանալ, ժամանակը սուղ է, բայց ես բոլոր նոր ստեղծվող կուսակցություններին հաջողություն եմ ցանկանում: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Անդրադառնալով Վարդան Օսկանյանի կողմից նոր ստեղծվող կուսակցության հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցին՝ Գ. Ջհանգիրյանն ասաց. «Առաջին անգամ եմ լսում, որ այդպիսի կուսակցություն է ստեղծվում: Թող ստեղծվի, հետո կքննարկենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































